Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ- մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հուշատախտակը

Ապրիլ 07,2018 14:45

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա 60 հասցեում ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ անգնահատելի է Իզաբելա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: Բազմափորձ բժշկուհու մասնագիտական բարձր որակավորման ու աշխատանքի գիտական կազմակերպման արդյունքում 1979թ. Երևանի հ. 3 մանկական կլինիկական հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի՝ համալրվելով տվյալ ժամանակաշրջանի ամենակատարելագործված սարքավորումներով և դառնալով ԽՍՀՄ լավագույն մասնագիտացված բուժհաստատություններից մեկը:

Խորհրդային տարիների խոշորագույն արտադրական ու մարզամշակութային կառույցների կերտման գործում էլ մեծ ներդրում ունի Իզաբելա Դավթյանի ամուսինը՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանը: Ամուսինների դուստրը՝ Աիդա  Խաչիկյանն իր երախտիքն է հայտնել հուշատախտակի բացման նախաձեռնության և Երևանի ավագանու կողմից այն հաստատելու համար:

Անվանի ամուսինների հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30