Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս-թուրքական հարաբերությունների մասով պետք է զգոն լինենք, հնարավոր է, դրանք վերածվեն ռազմավարականի»

Ապրիլ 07,2018 13:52

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրվելուց անմիջապես հետո մեկնեց Թուրքիա, որտեղ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան եւ Իրանի նախագահ Ռոհաննի հանդիպումը: Այսօր ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Անդրադարձ» ակումբում կարծիք հայտնեց, որ Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը կարող է բերել նրան, որպեսզի Հայաստանի նկատմամբ իրադարձությունները բացասական ուղղությամբ զարգանան՝ չնայած, որ այդ հանդիպման ժամանակ, ինչպես որ պաշտոնական հաղորդագրություններն են վկայել, որեւէ հարց Հայաստանին, Արցախին առնչվող չի եղել եւ ռուս-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի մասին էլ խոսք չի եղել:

Ըստ Կիրո Մանոյանի՝ քննարկումն առնչվել է Սիրիայում իրենց կեցվածքի մասին. «Բայց այն փաստը, որ ռուս-թուրքական հարաբերությունները ռազմավարական բնույթի չեն, բայց հնարավոր է այդ ուղղությամբ են շարժվում, սա պետք  մեզ մտահոգության առարկա լինի: Մենք պետք է զգոն լինենք, ուշադիր հետեւենք այդ  հարաբերություների զարգացումներին, քանի որ դրանք կարող են վերածվել ռազմավարականի»,-ասաց պարոն Մանոյանը:

Նրա համոզմամբ, եթե  ռուս թուրքական հարաբերությունները ունենան ռազմավարական բնույթ, ապա դա թանկ կնստի մեզ վրա. «Սա միայն ռուս-թուրքական չէ, այլ՝ եռակողմ հանդիպում էր՝ Իրանի նախագահի մասնակցությամբ, դա նույնպես պետք է մեզ զգոն պահի, քանի որ այս երեք պետությունները ճիշտ է ունեն հակառակ շահեր, բայց իրենց շահերը նաեւ համընկնում են Սիրիայի մասով: Խուճապի մատնվելու կարիք չկա, բայց պետք է զգոն լինենք»:

Հատկապես, որ ըստ պարոն Մանոյանի, ռուս-թուրքական երկկողմանի հարաբերություններում արդեն պայմանավորվածություն կա ատոմակայանի կառուցման մասով, C 400-ի վաճառքը եւ այլն. «Սրանք արդեն պատճառ են, որ մեզ մղի զգոն լինենք»:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններում նոր փաստաթուղթ ունենալուն, ինչ մասին խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ Հայաստանի նախագահի ասածն այն չէր, որ շուտով պետք է սկսվեն նոր բանակցություններ: Այլ՝ եթե Թուրքիան ակնկալում է, որ նոր փոփոխություններ տեղի ունենան տարածաշրջանում այն ժամանակ նոր պայմաններում նոր բանակցություններ պետք է լինեն: Ինչ վերաբերում է այս հարցում Սփյուռքի դեմ լինել-չլինելուն, ապա պարոն Մանոյանն ասաց, որ սփյուռքը գտնում է, որ այս արձանագրություններում մենք չպետք է ինչ-որ բան վճարենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30