Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարագի փոխարեն մատակարարվել է սփրեդ, կամ խտացրած կաթի փոխարեն՝ կաթ պարունակող արտադրանք. Արտակ Շաբոյան

Ապրիլ 07,2018 13:43

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է մարզային այցելությունները՝ պետական գնումների ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև մարզում գործունեություն իրականացնող գործարարների հետ հանդիպման նպատակով:

Հանձնաժողովի աշխատակիցները շրջայց են կատարել Սյունիքի մարզի մի շարք սոցիալական հաստատություններում՝ գիշերօթիկ դպրոցներում, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում և այլն: Այցի նպատակը նշված հաստատություններում պետական գնումների միջոցով սննդի ձեռքբերման գործընթացի վերահսկումն է: Հանձնաժողովի աշխատակիցները տեղում ուսումնասիրել են փաստաթղթերը՝ պարզելու արդյոք նշված հաստատությունները պատշաճ կերպով իրականացրել են մրցույթները, կամ որքանով են սննդի մատակարար հանդիսացող ընկերությունները բարեխիղճ գտնվել սննդի մատակարարման գործում: ՏՄՊՊՀ աշխատակիցների ուշադրության կենտրոնում էր նաև այն խնդիրը, թե որքանով է վերոնշյալ հաստատությունների կողմից կազմված տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մրցույթների կազմակերպման գործընթացը համապատասխանում օրենքի պահանջներին:

Առկա փաստաթղթերի հիման վրա, առաջիկայում Հանձնաժողովը կպարզի նաև, արդյոք պետական գնումների գործընթացում արձանագրվել են մրցույթի մասնակիցների նկատմամբ պատվիրատու հաստատությունների կողմից սահմանափակումներ կիրառելու դեպքեր, թե ոչ:

Խոսելով հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների մասին՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ նախկին ուսումնասիրությունները փաստում են, որ քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողները այս ոլորտում անբարեխիղճ մրցակցության են դրսևորում. « Մենք նման բացահայտումներ այս ոլորտում արդեն իսկ իրականացրել ենք, երբ կարագի փոխարեն մատակարարվել է սփրեդ, կամ խտացրած կաթի փոխարեն՝ կաթ պարունակող արտադրանք և այլն: Այդ իսկ պատճառով շարունակում ենք ուսումնասիրությունները այս ոլորտում և հետևողական ենք, որպեսզի նման խնդիրները, որոնք կարող են մրցակցության առումով որոշակի խոչընդոտներ առաջացնել, բացառվեն»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30