Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ անբարոյական կինը 1000 այլազգի կույս աղջիկ արժի». իրավապաշտպան Հայկազ Մակարյան (տեսանյութ)

Ապրիլ 07,2018 13:35

«Հերյուրանքներ են այն կարծիքները, թե հայ աղջիկները փոքր-ինչ թեթեւաբարո են: Մի քանիսը կարող է, բայց մեր հայ անբարոյական կինը 1000 այլազգի կույս աղջիկ արժի»,-«Նոյյան տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: «Այլ կանայք իրենց ամեն ինչը «բաց մատյանի» պես են ցույց տալիս ու ամոթխածություն չեն ունենում, իսկ հայ կանայք զղջման եւ ամոթխածության մեջ են: Այլ կանայք ասում են՝ մենք թքած ունենք, իսկ հայ կինն այդպիսին չէ»,-համոզմունքն այսպես բացատրեց նա:

Անդրադառնալով ՀՀ-ում կանանց խնդիրներին՝ Հայկազ Մակարյանը նշեց, որ իր հետազոտություններով՝ հատկապես Սյունիքում, Տավուշում, Շիրակում, Վայոց ձորում  մեծ  է կանանց հանդեպ բռնությունների եւ խտրական վերաբերմունքի թիվը. «Կանանց ստիպում են կատարել այնպիսի գործեր, որոնցից կինը հրաժարվում է: Օրինակ, անասնապահական եւ այգեգործական ծանր գործեր: Եղել են դեպքեր, որ կինը ծանր մետաղներ է հանձնել՝ գումար վաստակելու համար, ու դա կնոջը ստիպել է ամուսինը: Այո, կինը պետք է աշխատի, բայց դրանից հաճույք պետք է ստանա»:

Իրավապաշտպանի խոսքով՝ Տավուշի որոշ գյուղերում, օրինակ, կինն իրավունք չունի երեկոյան 7-ից հետո ինչ-որ տեղ գնալ, որովհետեւ կա կորակեն «ամուսնու գլխից թռնել»: Ըստ Մակարյանի՝ դա նահապետական մտածելակերպ է եւ հարիր չէ հայ կնոջ բարոյական բարձր կերպարին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30