Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում

Ապրիլ 07,2018 11:43

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի` Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներում հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահովելուն ուղղված հարցերին։

Աննա Պապովան առաջարկել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու նպատակով հուշագիր ստորագրել։ Նախարարը ևս հաստատել է, որ դա ավելի սերտ ու համակարգված գործունեություն ծավալելու հնարավորություն կընձեռի:

Կարևորելով «Ռոսպոտրեբնադզորի» հետ համագործակցությունը` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում չափազանց կարևոր աշխատանք է տարվում աշխարհի բնակչության համար սպառնալիք հանդիսացող և մարդկանց մեծաթիվ կյանքեր խլող հիվանդությունների դեմ պայքարում։

Երկուստեք ընդգծվել է, որ նման դեպքերում համակարգված մոտեցումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել կորուստներն ու համատեղ հակազդման արդյունավետ մեխանիզմներ մշակել:
Աննա Պապովան նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 6-րդ միջազգային համաժողովին` այն ներկայացնելով որպես փորձի փոխանակման լավ հարթակ:

Նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ Նա ասել է, որ Հայաստանը վճռական է ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարում և 2030թ. տուբերկուլոզն էլիմինացնելու ԱՀԿ-ի կոչն իրականացնելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում:

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30