Երեւանի 2800-ամյակին նվիրված կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության մեկնարկի նախօրեին լրատվամիջոցների հետ երեկ կայացած հանդիպմանը Aravot.am-ը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանից հետաքրքրվեց, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի մասնակցում:
«Մենք հրավեր ուղարկել ենք IFK-ի անդամ բոլոր երկրներին, այդ թվում՝ մերձարեւելյան եւ արեւմտյան հարեւաններին: Ադրբեջանը հրաժարվել է: Ավելին ասեմ. Թուրքիայի ազգային հավաքականը կզբում մասնակցելու ցանկություն ուներ, բայց ավելի ուշ հրաժարվեց:
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանն է պատճառ դարձել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը թույլ չտա իրենց հավաքականին գալ: Դրա փոխարեն Եվրոպայի առաջնությանը Թուրքիայից կմասնակցի կարատեի մեկ այլ թիմ», – պատասխանեց Անդրանիկ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ