Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը դարձյալ հայրենասիրական ակցիայով է հանդես եկել:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ, Երկրապահի օրվան եւ մայիսյան հաղթանակներին ընդառաջ Երկրապահը կամավորության սկզբունքով դրամահավաք է նախաձեռնել՝ աջակցելու սահմանային միջադեպերի ժամանակ զոհված եւ վիրավորում ստացած զինծառայողների հիմնադրամին: Այս հայրենասիրական ակցիան փաստորեն դառնում է ամենամյա:
ԵԿՄ մամուլի հաղորդագրություն