Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ անթրաշ և չստիկով վարորդների. նախարարը կոչ է անում բոյկոտել վատ տաքսիները. «Ժողովուրդ»

Ապրիլ 07,2018 10:29

«Շատերը կհիշեն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դեռ 2017թ. հունիսին տված հանձնարարականը` վերահսկողություն սահմանել տաքսիների նկատմամբ, լիցենզիա իրականացնելիս նրանց հանդեպ ուշադիր լինել: «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ասել էր նա: Ու քանի որ վերջերս նաեւ տաքսու վարորդների մասնակցությամբ մի քանի հանցագործություն էր տեղի ունեցել, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեցինք՝ ի՞նչ են արել վարչապետի հանձնարարականի ուղղությամբ:

Պարզվում է` իշխանությունները այս ոլորտում միայն օրենսդրական փոփոխություններ են անում: Ավելին` Մարտիրոսյանը նշել է, թե իրենց պետք է քաղաքացիների աջակցությունը: «Ոչ թե կառավարության ինչ-որ որոշումով կամ պաշտոնյայի քայլով պետք է արվի, այլ դա հասարակությունը պետք է պայքարի դրա դեմ, որ մենք հասնենք բարձր մակարդակի»,- ասել է նա՝ կոչ անելով բոյկոտել վատ տաքսիները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30