Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան հակամարտությունը կարծես միջնորդների համար ետին պլան է մղվել». Ֆյոդոր Լուկիանով. «168 ժամ»

Ապրիլ 07,2018 10:14

«Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ: Ու առաջանում է բնական ցանկություն՝ հեռու մնալ այս անբարենպաստ զարգացումներից, քանի որ արդեն կա գիտակցում, որ Ռուսաստանի դեմ չեն կարող արդյունավետ լինել այն նույն տնտեսական սահմանափակման գործիքները, որոնք Արևմուտքը կիրառեց ժամանակին Իրանի դեմ:

Գլոբալ խնդիրն այն է, որ փոխվում է ողջ աշխարհը, փոխվում է երկրների դասավորությունները, գերտերությունների ազդեցությունները, երկրագնդի աշխարհատնտեսական համակարգն է փոխվում, որը լուրջ մարտահրավեր է բոլոր երկրների համար: Սա պայքար է նրանց միջև, ովքեր կարծում են, որ ներկայիս` լիբերալ գլոբալիզացիոն համակարգը պետք է փոխվի, և նրանց միջև, ովքեր կարծում են, որ այն արդարացնում է իրեն»,- մեզ հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով «Սկրիպալի գործով» պայմանավորված Արևմուտք-ՌԴ լարվածության խորացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Նրա կարծիքով՝ այս ամենն այս կամ այն կերպ կանդրադառնա նաև Հայաստանի վրա: «Բայց նման փոքր երկրները տուժում են, երբ իրենց ավագ գործընկերները և հովանավորները բախվում են, խնդիրներով շրջապատված՝ սկսում անուշադրության մատնել փոքր երկրներին, որոնք էապես ունեն շատ ոլորտներում հովանավորության կարիք: Այս ամենը վերաբերում է նաև քաղաքականությանը, Ղարաբաղյան հակամարտությանը, որը կարծես միջնորդների համար ետին պլան է մղվել, որն անթույլատրելի է չկարգավորված հակամարտության համար»,- ասել է Լուկիանովը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30