Կողքից հետեւելով Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների քայլարշավին՝ Կարապետ Ռուբինյանը, եկել է այն համոզման, որ քայլարշավը, որպես ակցիա, թույլ է տվել ամենօրյա ռեժիմով շփվել ժողովրդի հետ նաեւ համացանցում, եւ այդ առումով այն հաջողված է։
«Բացի դրանից՝ կա նաեւ հոգեբանական գործոնը, որ սպասման հետ է կապված, եւ դա կունենա դրական ազդեցություն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը։
Ինչո՞ւ «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Քաղաքացիական պայմանագիրը» միասնական չեն։
«Միասնական են, նույն խնդիրն է, նույն մոտեցումները։ Ուրախությամբ լսեցի, որ իրենք էլ են մտածում, որ Սերժ Սարգսյանի պլանները խափանելու եւ հաջողության հասնելու դեպքում պետք է ձեւավորվի անցումային ժամանակավոր կառավարություն։ Եթե նկատել եք, դա մեր ծրագրի հիմնական կետերից մեկն է»,- ասաց Կարապետ Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրերս մամուլում տպագրված հոդվածին, ապա Կարապետ Ռուբինյանը ծանոթ չէ դրան։ Սակայն, դատելով արձագանքներից՝ այն պայքարից խուսափելու քողարկված ձեւ է։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում