Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե Մեծ Բրիտանիան է հարձակումն իրականացրել` ՌԴ-ին թիրախավորելու համար. Սերգեյ Լավրով. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 06,2018 22:20

Մոսկվայում անցկացված անվտանգության վեհաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, թե ռուս նախկին լրտես Սկրիպալի դեմ գազային հարձակումը բեմականացում էր ռուս դիվանագետներին անհիմն ու զանգվածային կերպով վտարելու համար:

Ռուսաստանը հայտարարում է, թե միգուցե Մեծ Բրիտանիան է հարձակումն իրականացրել` Ռուսաստանին թիրախավորելու համար եւ նախազգուշացնում նոր Սառը պատերազմ սկսվելու վտանգի մասին:

Սերգեյ Լավրովի խոսքերով‘ «Ռուսաստանը կպաշտպանի իր շահերը, ինքնիշխանությունը եւ անկախությունը նպատակաուղղված ու արդյունավետ եղանակով` մեր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով»:

Ռուսաստանի ռազմական ուժերը, ըստ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների, կործանարար ազդեցություն են ունեցել Սիրիայում: Սակայն անվտանգության հարցերով Մոսկվայի վեհաժողովի ժամանակ ռուս գեներալ Սերգեյ Ռուցկոյի խոսքերով, իր երկրի ուժերը շրջադարձ են իրականացրել Սիրիայի պատերազմում:

«Ռուսաստանի օդային ուժերի գործողությունների հետեւանքով Սիրիայում ԴԱԵՇ խմբավորումն այլեւս գոյություն չունի»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30