Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ Սաքունցը ՊՆ-ից պահանջում էր դատարանում, նախագծի վերածվեց

Ապրիլ 06,2018 21:25

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Սրանով որոշվում է, թե որ հիվանդությունների դեպքում է որոշվում զինծառայության  պիտանի՞ է, թե՞ ոչ քաղաքացին, կամ ասենք՝ ինչ աստիճանի սահմանափակումներով է պիտանի ծառայության:

Նախագծի հիմնավորմամբ՝ «Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձեւակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների»:

Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս նախագծի մասին ասաց, որ իրենք բավականին երկար ժամանակ պայքարում էին, որպեսզի ծառայության պիտանիության վերաբերյալ հիվանդությունների ցանկը հաստատող ցանկը լինի ոչ թե պաշտպանության նախարարի հրամանով հաստատված, այլ օրենքով՝ որպես հավելված. «Հիմա փաստորեն իրավական ակտը պետք է սահմանվի կառավարության որոշմամբ: Սա կես քայլ առաջ է, բայց մեր ակնկալիքը չէր»:

Սաքունցն ասաց նաեւ, որ իրենք դատական  գործընթացի մեջ են պաշտպանության նախարարության հետ. «Մենք պահանջում ենք նաեւ սահմանափակումներով շարային ծառայության պարտականությունների շրջանակը սահմանող իրավական ակտը մեզ տրամադրեն, որը, ըստ իրենց, գաղտնի փաստաթուղթ էր համարվում: Դատական գործընթացի ժամանակ գաղտնիությունը բողոքարկում էինք, մեզ ասում էին՝ կհրապարակենք: Հիմա փաստորեն, կարծես սրա վերաբերյալ էլ փաստաթուղթ են մշակում եւ այն կլինի հրապարակային փաստաթուղթ»:

Ինչ վերաբերում է սահմանված հիվանդությունների ցանկին, եւ արդյոք դրանց շրջանակը նախորդի համեմատ ավելի նեղացրել են, թե ոչ, Սաքունցն ասաց, որ ներկայումս իրենց մասնագետները ուսումնասիրում են. «Ցանկը բավականին մեծ է, աշխատում ենք դրա վրա: Ավարտելուց հետո առաջիկայում այդ մասին հայտարարություն կանենք:

Նշենք, որ e-draft.am-ում հրապարակված նախագծով սահմանված ցանկը բավականին ծավալուն է: Ըստ այս ցանկի, օրինակ՝ «Վեր­ջույ­թների ֆունկցիան խանգարող ծռվա­ծություն կամ կար­ճություն հիվանդության ժամանակ՝ ձեռ­քի մինչեւ 5սմ ­կամ ոտ­քի մինչև  2սմ կար­ճու­թյուն՝ առանց ֆունկ­ցիա­յի խան­գա­ր­ման» դեպքում նախատեսվում է՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար:

Կամ՝ «խո­շոր հո­դե­րի հին կամ սո­վո­րույ­թա­յին հո­դա­խախ­տումներ՝ հա­ճա­խա­կի, աննշան ֆի­զի­կա­կան ծան­րա­բեռն­վա­ծութ­յան» դեպքում զորակոչիկը` ժամա­նա­կա­­վո­րա­պես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար, զին­ծա­ռա­յող­ը` ոչ պիտանի է զինվորական ծառայության համար: Նույն հիվանդության ժամանակ հազ­վադեպ, զգալի ֆի­զի­կա­կան ծանրա­բեռն­վա­ծութ­յա­ն դեպքում՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար:

Ոտ­նաթաթի ձ­եւա­փո­խում՝

ա) խիստ ար­տա­հայտ­ված ա­նա­տո­միա­կան փո­փո­խութ­յուն­նե­րով ոչ պիտանի է զինվորական ծառայության համար,

բ) քայ­լքի զգալի ար­տահայտ­ված խան­գա­րումով զորակոչիկը` ժամա­նա­կա­­վո­րա­պես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար, զին­ծա­ռա­յող­ը` ոչ պիտանի է զինվորական ծառայության համար,

գ) քայ­լքի չա­փա­վոր ար­տահայտ­ված խան­գա­րումով` սահմանափակումով՝ պիտանի է զինվորական ծառայության համար,

դ)քայ­լքի անն­շան ար­տահայտ­ված խան­գա­րումով՝ պիտանի է զինվորական ծառայության համար

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30