Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ իր ուշադրության կենտրոնում պահել եղբոր սպանության գործը։ Նա Սերժ Սարգսյանին է ուղարկել եղբոր ձայնագրություններից մի քանիսը, որոնք կատարվել են մարզպետարանում աշխատակիցների, խորհրդականների հետ խոսակցությունների ժամանակ, որպեսզի ցույց տա, թե որքան պետականամետ մտածողություն է ունեցել իր եղբայրը՝ Մանուկ Սիմոնյանը, որի սպանության գործը, ըստ եղբոր՝ Արամ Սիմոնյանի, գնում է դեպի փակուղի, սպանության հիմնական մեղավորը՝ Մանուկ Սիմոնյանի որդին՝ Նորիկը ազատության մեջ է, իսկ սպանության մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող նրա կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի մասով երկրորդ դատաբժշկական փորձաքննությունն է նշանակվել, որպեսզի «աֆեկտ դրվի» և նրան էլ ազատ արձակեն պատժի կրումից։
«Նրանք մարդիկ են ճարել, ծանոթ բժիշկներ և ուզում են ամեն կերպ «աֆեկտ դնեն», հիմնավորեն, որ Ռուզանը աֆեկտի տակ է գտնվել արարքը կատարելիս, որ նրա կաշին էլ փրկեն։ Նորիկը ազատության մեջ է, Ռուզանն էլ պետք է դուրս գա։ Դա է իրենց պլանը։ Մինչդեռ, դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է, մի շարք հեղինակավոր բժիշկներ տվել են իրենց հեղինակավոր կարծիքը, որ Ռուզաննան սպանությունը կատարելիս մեղսունակ վիճակում է եղել, աֆեկտ չի եղել։ Հիմա էլ ինչ են ուզում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։
Նրա խոսքերով՝ գործն ամբողջությամբ «սարքված է», բոլորը վկաներն էլ իրենց կողմից են՝ Ռուզաննայի հորաքույրը, մորաքույրը, եղբայրը, որը Հայաստանում չի ապրում, տարին մեկ անգամ է գալիս, եղբոր որդին, հոր նախկին սիրուհին և իրենց շրջապատից այլ անձինք։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում: