Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այսօր հրաժարական է ներկայացրել, որը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունել է: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:
Ընդամենը ժամեր են անցել, բայց արդեն լուրեր են շրջանառվում, թե ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերադառնում է:
Aravot.am-ը փորձեց ճշտել լուրի իսկությունը: ՀՖՖ նախագահի խորհրդական Արմեն Նիկողոսյանը ոչ մի մեկնաբանություն չտվեց՝ ասելով, որ ՀՖՖ պաշտոնական կայքում ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ