Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ 2015-2017թթ. հարուցվել է երեք քրեական գործ

Ապրիլ 06,2018 19:22

Վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում են 2018 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի և իրավապաշտպանի հայտարարությունները՝ Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքների և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժաչափի վերաբերյալ։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ ստորև ներկայացնում ենք համապարփակ տեղեկատվություն մինչդատական վարույթի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2015-2017թթ. հարուցվել է երեք քրեական գործ՝ Հ.Սարգսյանի կողմից կատարված գողությունների դեպքերի առթիվ, որոնք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ. Սարգսյանին 2015թ. մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 2016թ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով, իսկ 2017թ.՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով: Նշված քրեական գործերով նախնական քննության փուլում քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատաքննության արդյունքների և նշանակված պատժաչափի ու տեսակի վերաբերյալ հարցադրումները մինչդատական վարույթի իրավասությունից դուրս են։

Ինչ վերաբերում է մեղադրյալի այն հայտարարությանը, թե, իբր, 2017 թվականին արձանագրված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը կիրառել է քննության խորթ մեթոդ և  քանոնով սպառնացել է ընդունել մեղքը, ապա կոչ ենք անում նրան՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում, ինչը հնարավորություն կտա իրավասու մարմնին պարզել բոլոր հանգամանքները և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննության արդյունքում համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30