Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել

Ապրիլ 06,2018 19:11

Ապրիլի 1-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Զատկի կապակցությամբ կայացած ընդունելության ժամանակ տվյալներ են հրապարակվել Պատրիարքարանի 2017թ․ բյուջեի վերաբերյալ։ Մամուլին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարի Պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել։

2017թ․ Պատրիարքարանի ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 739․000 լիրա, իսկ ընդհանուր ծախսերը՝ 1 մլն 787․000 լիրա։ Ընդ որում՝ ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է «Հասարակության հետ կապերի» ոլորտում։ Այս խորագրի տակ ընդգրկված են հայկական լրատվամիջոցներին տրված հայտարարությունների համար կատարված վճարումները։

Այսպես, եթե 2016թ․ հայտարարությունների համար ծախսվել է 33․084 լիրա, ապա 2017թ․ այդ գումարը կազմել է 135․404 լիրա։ Այսպիսով, հայտարարությունների համար կատարված ծախսերը աճել են 4 անգամ։

2017թ․ երկրորդ կեսին պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ Պատրիարքարանը հայտարարությունների համար բյուջե չունի։ Դրանից հետևում է, որ 2017 առաջին կեսին Պատրիարքարանի կողմից արդեն իսկ չափազանց մեծ թվով հայտարարություններ էին հրապարակվել։

Պատրիարքարանի բյուջեի հարցերով պատասխանատու Պետրոս Մարզուվանը տեղեկացրել է, որ 2017թ․ Թուրքիայի հայկական «Ժամանակ» թերթին հայտարարությունների համար վճարվել է 100․000 լիրա, իսկ «Մարմարա» թերթին՝ 30․000 լիրա։ Հայտնի է դարձել նաև, որ 2016թ․ Պատրիարքարանը իրեն պատկանող գույքի և շինությունների վերանորոգման և խնամքի համար ծախսել է 181․000 լիրա, իսկ 2017թ․՝ 109․000։ Այսպիսով, երկու տարում միայն շինությունների խնամքի համար ծախսվել է 290․000 լիրա։

Պետրոս Մարզուվանի տեղեկացմամբ՝ 2017թ․ Պատրիարքարանի եկամուտները, հատկապես նվազել են պսակադրությունների, կնունքների և հուղարկավորությունների թվի նվազման հետևանքով։ Մարզուվանի խոսքով՝ 2012թ․ հետո հատկապես նվազել է պսակադրությունների թիվը։ 2017թ․ հայկական համայնքում 116 պսակադրության արարողություն է կատարվել։ Պատրիարքարանի ներկայացուցչի խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է հատկապես խառնամուսնությունների թվի ավելացմամբ։

Աղբյուր՝ Agos

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30