Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Ապրիլ 06,2018 18:10

Վաշինգտոնը պատժամիջոցային ցուցակում է ներառել 38 ռուս գործարարների, պաշտոնատար անձանց և ընկերությունների: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում:

Ցուցակում, մասնավորապես, հայտնվել են Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քերիմովը, Կիրիլ Շամալովը, Վիկտոր Վեքսելբերգը, Իգոր Ռոտենբերգը, ինչպես նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՎՏԲ բանկ ղեկավար Անդրեյ Կոստինը, «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը, «Ռոսգվարդիայի» տնօրեն Վիկտոր Զոլոտովը:

Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառվել է 7 գործարար, 12 ընկերություն և 17 ռուս պաշտոնյա:

Նոր պատժամիջոցների պատճառ է դարձել Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը և կիբերհարձակումները, ինչպես նաև Ռուսաստանի փորձերը՝ խարխլել արևմտյան ժողովրդավարությունը:

Գործարարների դեմ գործադրված միջոցները բացատրվում է նրանով, որ նրանք օգնել են Ռուսաստանի կառավարությանը:

«Նրանք մեծ օգուտներ են ստացել Պուտինի վարչակարգի հետ աշխատանքից և առանցքային դեր են կատարում Կրեմլի չարակամ օրակարգի առաջ մղման գործում… Ռուս օլիգարխները և էլիտան, որոնք օգուտ են ստանում կոռումպացված համակարգից, այլևս չեն կարող ընդլայնվել իրենց կառավարության ապակայունացնող գործողությունների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վաշինգտոնում նաև հայտարարել են, որ այդ քայլերը «մանրամասն համաձայնեցվել են եվրոպացի դաշնակիցների հետ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30