Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում խաղաղություն չհաստատվեց

Ապրիլ 06,2018 16:47

Հայտնել ենք  Տավուշ մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված այդ դպրոցում եւ գյուղում տիրող լարված իրավիճակի մասին:

Այսօր`ապրիլի 6-ին, Վ. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում նշանակված էր դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Վ. Կարմիրաղբյուրից տեղեկացանք, որ մրցույթը չի կայացել, քվորում չի եղել, քանի որ մրցութային հանձնաժողովի 7 անդամներից 3-ը չեն ներկայացել: Վերջիններս մրցութային հանձնաժողովի նախագահ Ավագ Մխիթարյանին բացատրագրեր են ներկայացրել, որտեղ մրցութային հանձնաժողովի նախկին նախագահ Նունե Օհանյանի՝ որպես այդ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելը գնահատել են ճնշում մրցութային հանձնաժողովի վրա, քանի որ Ն. Օհանյանին դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի պաշտոնից ազատելու հիմքերի օրինականությունը ներկայումս քննվում է:

Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը նշանակվել է ապրիլի 12-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հասմիկ Աբովյան says:

    Դա նրանից է որ մարզի ղեկավարից սկսած բոլորն էլ ուզում են իրենց մարդուն նշանակել, որ թողեն գյուղացու ցանկությանը վաղուց գյուղը տնօրեն կունենար։

  2. Անահիտ Սարգսյան says:

    Վաչե Գաբրիելյանի հանձնարականը չկատարեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որովհետև հանձնարականում նշված էր մարզպետի կամքին հակառակ թեկնածուի անուն ազգանունը,հիմա երևի այս փուլում կփորձի ժամանակ ձգելով հաստատել իր ցանկությանը համապատասխան թեկնածուի անուն ազգանունը։ Այսպես էլ ապրում ենք, եթե նույնիսկ ներքևի օղակներում է տիրում անպատժելիության մթնոլորտ, ապա ինչ ենք ուզում մեր երկրի օրենսդիր և գործադիր մարմիններից կամ ինչպես կարող ենք զարգացած ու հզոր երկիր ունենալ։

  3. Մանյա Կարապետյան says:

    Գիտեք ինչ, սովորել ենք ամեն ինչ ղեկավարի վրա գցել, մի քիչ էլ տեղում մտածեին իրենց դպրոցի մասին, մեկը մեկին զիջող լինեին, ոչ թե ամե մեկն իրենը առաջ տաներ, կոլեկտիվը բաժաներ երկու մասի ու գործը բարդացներ: Կրթական հաստատություն է վերջապես:

  4. Անահիտ Սարգսյան says:

    Հիմա կոլեկտիվը, որ երկու մասի է բաժանված ում երեսից է? իհարկե Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30