Մի քանի օր է, ինչ Վանաձորի Հայքի հրապարակում փակցված են ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսացած տղաների նկարները: Իսկ նկարների մեջտեղում «Ո՛չ պատերազմին» գրությամբ պաստառ է տեղադրված:
Անցորդները շարունակում եմ մոտենալ, ծաղիկներ խոնարհել, հիշել տղաներին ու նրանց կատարած սխրանքը:
Մեր հրապարակում գտնվելու պահին մի քանի տղա երեխաներ էին կանգնած նկարների մոտ: Երեխաները փորձում էին հաշվել հերոսների ապրած տարիների քանակը…
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ