Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սպանությունից հետո 20 օր չեմ թաքնվել հորեղբորս տանը». Թելման Քալաշյան

Ապրիլ 06,2018 16:19

«Ես սպանությունից հետո 20 օր չեմ թաքնվել հորեղբորս՝ Քյարամ Քալաշյանի տանը, քանի որ հորեղբայրս ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը: Դա սուտ է»,- այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շամիրամ գյուղի սգո սրահում 2017թ. ամռանը 4 հոգու սպանության համար մեղադրվող Թելման Քալաշյանը: Նրա հայտարարությանն ի պատասխան՝ նախագահող դատավորն ասաց, որ դատաքննության փուլում նա հնարավորություն կունենա այդ մասին խոսել:

Այս գործով դատարանն այսօր որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալներին պաշտպաններ տրամադրելու համար, քանի որ Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն արդեն մի քանի դատական նիստ է՝ չի ներկայանում:

Նրա չներկայանալու պատճառով արդեն երրորդ անգամ նիստը հետաձգվում է, այսօր հերթական անգամ նա չէր ներկայացել, ու նիստը կրկին հետաձգվեց:

Ամբաստանյալները, սակայն, հրաժարվեցին այլ պաշտպանի ծառայությունից օգտվելու նախագահող դատավորի առաջարկից:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 13-ին:

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում կատարել է չորս անձանց սպանություն, բացի դրանից, 1999թ.-ին ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ.-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ. օգոստոսի 25-ին էլ կատարել է նաև սուտ մատնություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30