Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անկախ հանձնաժողովը կատարյալ ձախողում էր». «Ա1+»

Ապրիլ 06,2018 15:44

Դադարեցվում է պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեությունը:  Պատճառը նախագահի լիազորությունների փոփոխությունն է: Անկախ հանձնաժողովի գործունեությունից, սակայն, բոլորն էին դժգոհ:

«Եթե իր գործառույթը մերժելն էր, ապա այդ առումով շատ լավ կատարեց, որովհետեւ շատ լավ մերժում էր, բայց եթե նայում ենք, իր դերը որն էր եւ ինչ պետք է աներ, կարելի է ասել կատարյալ ձախողում էր, որովհետեւ այդ մեխանիզմն, ըստ էության, Հայաստանում դարձավ չգործող»,-ասում է փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Ըստ վիճակագրության՝ տարեկան դիմում ներկայացրած դատապարտված անձանց միայն 5 տոկոսն է վաղաժամկետ ազատ արձակվել: 
Կառավարությունը նախագիծ է մշակել՝ առաջարկելով պատժից  վաղաժամկետ արձակելը պայմանավորել քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունների որոշմամբ:  Եթե ծառայությունները տվել են բացասական եզրակացություն, դատապարտյալը իրավունք ունի այն բողոքարկելու դատական կարգով.

«Արդյո՞ք դատարանն անմիջապես քննելու է իրեն ազատ արձակելու հարցը, թե քննելու է Պրոբացիայի ծառայության տված եզրակացությունը ճիշտ է, թե ճիշտ չէ: Սա մի հարց: Երկրորդը, եթե քննելու է իր ազատ արձակելու հարցը, արդյոք դատարանը ի վիճակի է լինելու իրականացնելու արդար դատաքննություն: Այսօր դատարանները դեռ չեն հասել այն մակարդակին, որ դնեն արդարադատություն իրականացնեն»,- ասում է Ռոբերտ Ռեւազյանը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30