2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակում հանդիպել են Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովայի և Քաղաքական հարցերի պատասխանատու, Մարդու իրավունքներով կոնտակտային անձ Անդրեա Խալուպովայի հետ:
Հանդիպման սկզբում ներկայացվել են «Հանուն Հայաստան պետության» ճակատի գործունեությունը, նպատակները, Հայաստանի ապագայի տեսլականը: Խոսվել է Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի, 2017 թ-ի նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության եւ Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ եւ Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի մասին։
Զրույցը ծավալվել է 2013-ից սկսված և գնալով ուժգնացած մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հալածանքների և քաղբանտարկյալների խնդրի, լրջագույն խախտումներով դատավարությունների, արդարադատության անկատար և օր-օրի վատթարացող վիճակի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումներն ու քննարկումները:
«Հանուն Հայաստան պետության» ճակատ