Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել

Ապրիլ 06,2018 13:38

Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հազիվ մի արժանապատիվ մարդ գտնվեց, որ իր աշխատանքում հաջողություն չգրանցելու համար հրաժարական տվեց: Գովելի քայլ է: Երանի թե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ մի քիչ արժանապատվություն ունենար և ինքն էլ հրաժարական տար: Առաջին հերթին պետք է նա հրաժարական տար, որովհետև ամենաշատը ինքն է մարզիչին պարտադրում, որ էսինչ ֆուտբոլիստները հավաքականում պետք է չխաղան, էն մյուսները կարող են խաղալ և այլն: Ֆուտբոլի մասնագետ չլինելով, մասնագետ-մարզիչներին ֆուտբոլ է սովորեցնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30