Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստին այսօր հրապարակվեցին Արթուր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որտեղ նա խոսում էր զենքի նոր խմբաքանակի ձեռքբերման մասին:
Հրապարակված հեռախոսազրույցի սկզբում զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը խոսում էր գյումրեցի վարորդ Հակոբ Հակոբյանի հետ գաղտնաբառերով, մասնավորապես, զենքի գաղտնաբառը փուչիկն էր եւ ասում էր, որ 4 յաշչիկ փուչիկ է պետք:
Հետո արդեն զրույցի ընթացքում, տեսնելով, որ իրար լավ չեն հասկանում, թե կոնկրետ որ տեսակից, քանի հատ ու ինչ գնով, ասում էին զենքերի անունները:
Հակոբյանը Վարդանյանին ասաց, որ 1-ին կետի տակ գրվածի գինը 1400 է. «Կանգնած խորաթա կենեմ Ղարաբաղ: Առաջինն է էտի 1400 կառաջարկի, երրորդը՝ 190 դոլար, դու պտի ընձի ըսես՝ քանի հատ կուզես: 7 անուն է գրած մոտս»:
Արթուր Վարդանյանն ասաց, որ առաջին տառն ասի իր մոտ նշված ցուցակի անուններից, որ կողմնորոշվի, թե որի մասին է խոսքը: Հակոբյանն ասաց առաջին տառերը ու հարցրեց՝ քանի՞ յաշչիկ կուզես, 350 է ասում»: Վարդանյանը ճշտեց՝ «էդ ո՞րն է, մե՞ծն է 350, ուզում եմ»:
Հետո որոշ ճշտումներ արեցին, այլ անուն ապրանքի կարճը, թե երկարը, հաստը, թե բարակը: Հակոբյանն ասաց, որ Մակար կա՝ հավանաբար նկատի ունենարով Մակարով, գինն էլ՝ 1200. «2 т-ն 1400 ա»:
Արթուրը հարցնում է՝ բա փուչիկները ինչքա՞ն են, Հակոբյանը պատասխանում է՝ 90: Ինչ-որ մի տեսակի հաստն էլ 1800 էր: Վարդանյանը պատասխանեց՝ «Հաստերից ուզում եմ մի յաշչիկ»:
Հակոբյանն ասաց. «Ինչ ուզես՝ կա, դու մենակ հելի արի, էլի»: Վարդանյանը ճշտեց՝ «Դու իրան հարցրա՝ ես որ գամ, կարա՞մ իմ աչքով ամեն ինչ տենամ, արա հորս արեւ, արա»: Պատասխանը հետեւյալն էր՝ «Ինքն ասում է՝ որից քանի հատ կուզես, ասա հեռախոսով, ապրանքը պահեստից են բերում»:
Արթուր Վարդանյանը պատասխանեց «Յա, մալադեց: Հաստ մագազին ունի՞, իրան հարցրու, եթե կա, 8 հատ դրանից եմ ուզում, ավելի շատ»:
Հակոբ Հակոբյանն ասաց. «Արա ախպեր ջան, ստեղ լիքը բան կա, դուք ասա որից քանի հատ ես ուզում»: Իսկ Արթուր Վարդանյանը պատասխանեց. «Սաղ էլ ուզում եմ, տռուբեքը թազա, որ բերիր, դրանից ուզում եմ: Է՞լ ինչ կա, հլը հարցրու ավել բան չկա՞: Իսկ տռուբեքը քո բերածներից ա, չէ՞, էն որ թափ- թազա բերիր, ես դրանից երկու հատ ուզում եմ, բայց պիտի գին իջնի, ինքը պատրա՞ստ ա գին իջցնի»: Հակոբյանն ասաց. «Քեզ 10 րոպե ժամանակ, ասա, ինչքան որից ես ուզում, ես հեռախոսով էդքան երկար բազար չեմ անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ