Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային իր կարեւոր նախաձեռնություններից ու քայլերից առաջ Մոսկվան տեղեկացնո՞ւմ է մեր իշխանություններին այդ մասին. «Ազգ»

Ապրիլ 06,2018 12:36

Հավանաբար երբեք չենք իմանաՙ տարածաշրջանային իր կարեւոր նախաձեռնություններից ու քայլերից առաջ Մոսկվան տեղեկացնո՞ւմ է մեր իշխանություններին այդ մասին: Այնինչ դաշնակցային հարաբերություններում դա պարտադիր է, գոնե մեզ անմիջականորեն շահագրգռող հարցերում: Հետեւաբար, անհրաժեշտ տեղեկությունների պակասը, ավելինՙ չգոյությունը, գոնե հասարակական մակարդակով, ազատ է թողնում մեզ ենթադրելու, որ մեր դաշնակիցը շարունակում է մեզ շրջանցելու իր ավանդական քաղաքականությունը՝ Արաքս գետի այս կողմը համարելով իր սեփական ետնաբակը, ուր իրեն զգում է ամբողջովին ազատՙ անելու այն, ինչը համարում է իրեն հարմար ու շահավետ:

Այս տպավորությունը եւս մեկ անգամ շեշտվեց վերջին օրերին, ճշգրիտ մարտի 3-4-ին, երբ Անկարայում կայացան Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ ու երկկողմ բանակցությունները, որոնք պաշտոնապես նվիրված էին սիրիական տագնապի լուծման հարցերին: Թվում է, հատկապես եթե իրականանա Սիրիայից իր զորքերը քաշելու նախագահ Թրամփի ցանկությունը, վերոհիշյալ եռյակի առջեւ ասպարեզը ավելի լայն կբացվիՙ իրենց ուզած ձեւով ձեւել-կարելու Սիրիա կոչված պետությունը, որի ժողովուրդն արդեն սպառել է իր վերջին ուժերը:

Սակայն անկասկած է, որ տարածաշրջանային մյուսՙ ոչ պակաս կարեւոր հարցերը այդ օրերին նույնպես քննարկվել են եռակողմ ու երկկողմ բանակցություններում- քրդական գործոնի ճակատագիրը, տնտեսական հարցերը, տարածաշրջանային հակամարտությունները, որոնց թվումՙ հայ-ադրբեջանականը:

Ներկա պարագայում բնականաբար մեզ ամենամտահոգող հարցը մնում է, նույնիսկ հասարակ ժողովրդական մակարդակներում, Մոսկվա-Անկարա աննախադեպ մերձեցման երեւույթը: Աննախադեպ՝ առնվազն վերջին 98 տարվա կտրվածքով, Լենին-Քեմալ համագործակցության ճակատագրական օրերից ի վեր: Դա խանդից ծնված մտահոգություն չէ բնա՛վ: Այլՙ պատմական կործանարար շրջադարձի հիշողության հաճախանք:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30