Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղպայմանագրի» կողմնակիցների թիվը հնարավորություն տալո՞ւ է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնի «գունավոր հեղափոխություն» անելու իր հին երազանքը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 06,2018 12:24

Նիկոլ Փաշինյանը մոտավորապես հաշվել է, թե քանի քայլ է անելու, եւ բավականին հետեւողականորեն հաշվետվություն է ներկայացնում հանրությանը, թե օրը քանի քայլ արեց: Քայլերը հաշվում են: Պետք է ենթադրել՝ քայլաչափով: Հրաշալի է: Բայց ի՞նչ հաշվարկներ են արել:

Օրինակ, նախատեսած հանրահավաքներին անդրադառնալով՝ ասում են, որ եթե այսքան հազար, ենթադրենք՝ 10 կամ թեկուզ 15 հազար մարդ մասնակցի, ապա ըստ այդմ էլ կկազմակերպեն իրենց գործողությունները: Ավելի վաղ, որքան հայտնի է, ավելի մեծ թվեր էին նշում՝ ինչ-ինչ քաղաքական զարգացումներ նախաձեռնելու համար:

Այստեղ, կարծում ենք, արժե նկատել, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որի արդյունքներով էլ ձեւավորվել է հիմնական քաղաքական ուժերի հարաբերակցությունը Ազգային ժողովում, «Ելք» դաշինքը 122 հազար ձայն էր ստացել՝ գրավելով երրորդ տեղը: Դա շա՞տ է, թե՞ քիչ:

Համենայն դեպս բավարար էր Ազգային ժողովում հայտնվելու, խմբակցություն ունենալու եւ խորհրդարանում որպես ընդդիմադիր ուժ գործունեություն ծավալելու համար: Բայց անբավարար էր մեծամասնություն կազմելու եւ, ասենք, վարչապետի ընտրության վրա առանց քայլելու ազդեցության հնարավորություն ունենալու համար: Մի յոթ անգամ անբավարար էր:

Ուստի հարց է ծագում. եթե «Ելքի» ընտրազանգվածն այնքան չէր, որ այդ դաշինքին թույլ տար մեծամասնություն լինել (իմա՝ իշխանություն դառնալ), ապա արդյոք հիմա միայն «Քաղպայմանագրի» կողմնակիցների թիվը, որ նշվածից, բնականաբար, ավելի փոքր է, հնարավորություն տալո՞ւ է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնի «գունավոր հեղափոխություն» անելու իր հին երազանքը:

Եվ հիմա, երբ խոսում են մի քանի հազար մարդու աջակցել-չաջակցելու տարբերակների մասին, հիշո՞ւմ են, որ ընդամենը մեկ տարի առաջ շատ ավելի մեծ թվով հայրենակիցների աջակցությունը բավարարեց «անցողիկ շեմը» մի քիչ ավելով հաղթահարելուն միայն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30