«Վիզամետրիկ»-ին այս գործը Հայաստանում վստահելը առաջացրեց մտահոգություններ, եւ արդարադատության նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց ընկերության գործունեությունը, այն էՙ Գերմանիայի դեսպանատան ու ընկերության միջեւ կնքված պայմանագիրը, քանի դեռ «Վիզամետրիկը» չի պարզաբանել, թե արդյոք կարելի՞ է վստահել իրեն ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները, ինչը ընկերությունը խոստացել է անել մի քանի օրում:
Անկեղծ ասածՙ ես չեմ պատկերացնում, որ թուրքական ընկերությունը մեր արդարադատության նախարարությանը պատասխանի, որ գիտե՞ք, եղբայրներ, մենք իսկապես ուզում ենք հավաքել հայաստանցիների անձնական տվյալները, դրա համար գործարքի ենք գնացել Գերմանիայի դեսպանատան հետ: Բնական չէ՞, որ ընկերությունը ամեն կերպ քողարկելու է իր նպատակները ու բնական չէ՞, որ թուրքական ընկերությունը Հայաստանում չի կարող ունենալ լավ նպատակներ:
Այսինքն ինչի՞ն է սպասում արդարադատության նախարարությունը, երբ անմիջապես չի կասեցնում «Վիզամետրիկ»-ի գործունեությունը Հայաստանում: Մի՞թե չի կարող նախարարի տեղակալը (քանի որ նախարարը կարող է շատ զբաղված լինել), անձամբ այցելել Գերմանիայի դեսպանատուն, դեսպան Քիսլերի հետ գարեջրի սեղանի շուրջ մի լավ զրուցել ու բացատրել, որ Հայաստանում թուրքական ընկերության գործունեություն արգելված է, եթե դեսպանը չգիտի, ասելՙ քանի որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, ավելինՙ թուրքերըՙ որպես պետություն, ավելի անտանելի են, քան օրինակ Բեռլինի կամ Համբուրգի, Դյուսելդորֆի… փողոցներում, նույնիսկ, երբ բախվում են տեղի քրդերի հետ: Ցեղասպանության մասին կարիք չկա հիշեցնել, քանի որ Գերմանիայի դեսպանը վստահաբար գիտի, թե ի՞նչ փաստաթղթեր են ընդունվում Բունդեսթագում եւ կարծում եմ հրաշալի տիրապետում է իր երկրի պետական արխիվին:
Եթե այսքանից հետո պարոն դեսպանը ինքը չառաջարկի չեղյալ հայտարարել «Վիզամետրիկ»-ի հետ պայմանագիրը, ապա արդարադատության փոխնախարարը կարող է… չէ, չառաջարկել, այլ հայտարարել, որ Հայաստանում թուրքական ընկերություն չի կարող աշխատել, այն էլ հայաստանցիների անձնական տվյալների հետ, ՀՀ քաղաքացիներինՙ երկրից դուրս տանելու նպատակով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում