«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի, որպես քաղաքացի սեփական դիրքորոշումը արտահայտելու հարցում պասիվություն ցուցաբերելու եւ հանրային ռադիոֆոնդի երաժշտական գոհարների թվայնացման թեմաներով զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ։
Հիմա ես իմ սիրած գործն եմ անում, կենտրոնացել եմ ռադիոֆոնդի մաս կազմող արժեքավոր ձայնապնակները թվայնացնելով։ Ինձ համար դա հիմա ամենակարեւոր աշխատանքն է, քաղաքականության մասին էլ չեմ ուզում լսել։
– Բայց նախկինում Դուք այդպիսին չէիք։ Հիմա Ձեզ կարող են մեղադրել պասիվանալու, քաղաքացիական դիրքորոշումը կորցնելու մեջ։
– Ինչպես ասում են իմ կոլեգաները՝ ակտիվիստից դարձա արխիվիստ (ծիծաղում է)։ Ռադիոֆոնդով զբաղվելն էլ պայքարի իմ ձեւն է։
– Այսինքն՝ պայքարի մյուս ձեւերը սպառե՞լ են իրենց։ Այնպիսի տպավորություն է, որ Դուք հուսախաբ եք եղել։
– Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել՝ իրենց սպառել են, թե ոչ, բայց ես չեմ տեսնում քաղաքական այն ուժին, որը կկանգնի հրապարակում, իր շուրջ կհավաքի այնքան մարդու, որքան հավաքվել էր, ասենք, 2008-ի մարտին։ Ուղղակի չեմ տեսնում այդպիսի մեկին, հասկանո՞ւմ եք։ Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, ով պետք է գա։ Ամեն դեպքում, մարդիկ սիրում են Նիկոլ Փաշինյանին, լսում են նրա խոսքը, նա, ինչպես ասում են, մեր սրտի «վինտիլյատորն է», հովացնում է մեզ։ Ես նրան՝ որպես քաղաքական գործչի, հարգում եմ։ Բայց արդյո՞ք նրա քննադատությունները հասնում են իշխանություններին, բացթողումները շտկվո՞ւմ են. կասկածում եմ։ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից շատ խիստ, կրիտիկական քննադատություններ է անում, բայց ինչպես ուռին եւ բարդին, ամեն պաշտոնյա՝ իր դարդին, ամեն մեկը շարունակում է իր գործելաոճը, ոչ մի բան չի փոխվում։ Այս կառավարությունն արդեն իր վրա թքել-մրելու իմունիտետ է ձեռք բերել, չնայած ամեն ինչին՝ շարունակում է իր գործն անել։
Զրուցեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում