Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Պայքարը կազմավորելն ու մարդկանց ոտքի հանելն այլ բան է». «Ժողովուրդ»

Ապրիլ 06,2018 11:53

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Նոր Ժամանակներ»  կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

-Համադրելով հանրահավաքների պատկերը՝ որքա՞ն մարդ է պատրաստ պայքարելու։

– Իմ կարծիքով՝ ամբողջ երկիրն է դեմ, բայց պայքարը կազմավորելն ու մարդկանց ոտքի հանելն այլ բան է։ Խորհրդային տարիներին այսպիսի մի սինդրոմ կար՝ խոհանոցի սինդրոմ, բոլորը դժգոհ էին, խոհանոցում հայհոյում էին սովետական իշխանություններին, բայց դուրս էին գալիս ու պայքարում էին միայն անհատներ։ Նույնն էլ հիմա է։ Դա նշանակում է, որ հասարակությունը գնալով դեգրադացվում է, ավելի վատ է լինելու։ Եթե մարդը

դժգոհ է ղեկավարությունից, երկրից, ապա նա երկու ճանապարհ է փնտրելու՝ կամ ինչ-որ բան անի, որ իր վիճակը լավանա, կամ արտագաղթի։

– Հիմա ինչպե՞ս հասնել հաջողության, եթե Ձեր խոսքով ասած՝ հասարակությունը դեգրադացվում է, իսկ իրավական առումով էլ ՀՀԿ-ին ոչինչ չի խանգարում առաջադրել Սերժ Սարգսյանին։

– Թե ինչպես պետք է զարմացնել, ես դեռ դրա մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ քաղաքականության մեջ զրոյից ոչինչ չի ստեղծվում։ Չի կարող քաղաքականության մեջ մի ֆակտորը, որը խթանիչ չէ, հիմք հանդիսանա այնպիսի մեծ պայքարի, որը կհանգեցնի փոփոխությունների։ Վերջին 20 տարիներին մեր պայքարի բովն անցել է Ղարաբաղով, որը հիմք հանդիսացավ առաջին նախագահի հրաժարականի եւ երկու ընտրություններով՝ 2003-ին եւ 2008-ին։ Հստակ բան կարող եմ ասել, որ հիմնական խթանիչը եղել է ընտրությունը, որ ինչ-որ բան կփոխվի, հիմա դա էլ չի անցնում։ Այլ խթանիչներ են պետք, որպեսզի բեկումնային իրավիճակ լինի։ Հիմա, ինչ վերաբերում է իրավունքին, բոլորս էլ գիտենք, որ դա իրենց է պատկանում։ Հարցն այլ է՝ իրավմա՞մբ է այդ հաղթանակն իրենցը, թե՞ նկարված է։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30