Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Ուկրաինայի հարցը չէ

Ապրիլ 06,2018 10:17

14 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, որոնք երկու օր առաջ մասնակցել են «Սկրիպալի գործով» Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, միացել են Ռուսաստանի կողմից պատրաստված հայտարարությանը, որտեղ կարեւորվում է անհրաժեշտությունը` «համոզվել, որ այդ խնդիրը լուծում կստանա իրավական շրջանակում»:

Ռուսաստանի պահանջն է՝ քննել խնդիրը քիմիական զենքի արգելման կոնվենցիայի տեսանկյունից: Կարծես թե տվյալ դեպքում ռուսների պահանջի մեջ ոչ մի անօրինական կամ անտրամաբանական բան չկա: Սակայն կազմակերպությունում Ռուսաստանը փոքրամասնության մեջ է հայտնվել՝ նրա հետ համերաշխություն հայտնեցին Բելառուսը, Սիրիան, Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Վենեսուելան, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Նիկարագուան եւ Կուբան: Դարձյալ, ինչպես ասում են, ընկել ենք «վատ շրջապատ»: Իհարկե, ցանկալի է, որ մեր շահերն ավելի հաճախ համընկնեն ավելի զարգացած երկրների հետ:

Բայց սա Ուկրաինայի դեպքը չէ, երբ առաջադեմ երկրները ՄԱԿ-ում դատապարտում էին Ռուսաստանի քաղաքականությունն այդ երկրի հանդեպ, իսկ մի խումբ երկրներ, այդ թվում նաեւ մենք՝ ոչ: Ուկրաինայի պարագայում ճիշտը դատապարտելն էր, բայց Հայաստանը իր «ռազմավարական դաշնակցին» հաճոյանալու համար սատարում էր նրան: «Սկրիպալի գործն» այնքան էլ միանշանակ չէ, եւ եթե բրիտանական կողմն իսկապես վստահ է, որ իր առաջ քաշած մեղադրանքներն ապացուցված են ու իրավական առումով անխոցելի, ապա միջազգային քննությունը միայն կամրապնդեր այդ վստահությունը: Բայց Բրիտանիան եւ իր դաշնակիցները, իրավական հարթությունը թողած, անցել են մաքուր քաղաքական հռետորաբանությանը, իսկ այստեղ կարելի է ասել ամեն ինչ՝ քաղաքականությունը ճշգրիտ գիտություն չէ:

Ասածս այն է, որ ինչպես այս, այնպես էլ մնացած դեպքերում դոգմատիկ մոտեցումները սխալ են: Եթե Ռուսաստանն է, ապա բոլոր հարցերում սխա՞լ է: Այդպես մտածելը մտքի որոշակի սահմանափակության նշան է: Դա մի քիչ նման է ընդդիմադիր գործիչների մոտեցմանը, ըստ որի՝ իշխանությունը բոլոր հարցերում սխալ է, եւ երբ իշխանության ներկայացուցիչն, օրինակ, ասում է, որ չի կարելի աղբ թափել մայթին, պետք է անպայման քարոզել մայթին աղբ թափելը:

Ինձ թվում է՝ ճիշտը սկզբունք ունենալն է եւ այդ սկզբունքը պաշտպանելը, ոչ թե ընտրել «սիրեցյալին», եւ ինչ էլ նա անի, կանգնել նրա կողքին: Այնպես որ, այս պարագայում Հայաստանը ճիշտ է վարվել: Այդպես էլ է պատահում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Ինձ թվում է՝ ճիշտը սկզբունք ունենալն է եւ այդ սկզբունքը պաշտպանելը,…”: Էս օր ու մեջ ամեն ինչ փոխվում է՞: Երեկ հակառակն էիք պնդում: Իհարկե սկզբունք չունենալն էլ սկզբունք է: Կարելի է ողորմելի հայտարարել սեփական հայրենիքը, ադրբեջանի և Ղրղզստանի հետ գրվել նույն խմբում և միշտ կողմ քվեարկել պուտինյան բոլոր քայլերին՝որնց է լինի, գոնե մի անգամ ճիշտ բան կանի: Ֆանտաստիկ տրամաբանություն է: Մի դժվարություն կա, երբ դեմ ես քվեարկում ամերիկյան պրոեկտներին, ստիպված ես օգնություն խնդրել կալինկա պարող նանարից՝ կարծեմ Մաշա Զախարովա է անունը: Որովհետև նույնիսկ Լավրովի մոտ չեն թողնի սեփական երկիրը ողորմելի սարքող թագավորին:

  2. Հ.Շ. says:

    «զարգացած երկիրներ»… «առաջադէմ երկիրներ»…

    այդ սիրուն ածականները կարելի է քիչ թէ շատ իրաւացիօրէն ընծայել այդ երկիրներուն, այլազան ոլորտներու եւ մարզերու մէջ, ուր Հայաստանը տակաւին իր զօրութենական (potential) բարձրագոյն մակարդակին չէ հասած տակաւին, դեռ ճանապարհի վրայ է

    սակայն խմբագրականի նիւթը կապ չունի այդ ոլորտների հետ… այստեղ խօսում ենք քաղաքական ամենամթին, ամենակեղտոտ ու լկտի «խաղերի» մասին… ուր յատկապէս անհնար է ճշմարտութիւն գտնել…

    հետեւաբար, այս տիպի նիւթի մէջ, այն երկիրները որոնք Ռուսաստանի կողմն են բռնած, ոչ մէկ ձեւով աւելի ցած «մակարդակի» երկիրներ են, քան թէ միւսները… կարելի է նոյնիսկ ասել թէ, այս ոլորտին մէջ, Հայաստանը շատ աւելի յուսադրիչ դիրքի վրայ է, քանզի երբ որ ան ալ, այլ ոլորտներում – տնտեսական, ընկերային արդարութեան, Օրէնքի գերակայութեան … -, աւարտէ իր վերելքը, նա է որ իսկապէս զարգացած եւ առաջադէմ երկիր է լինելու, շատ աւելի, քան թէ անոնք որ այդ որակումներն ու գնահատականը կը վայելեն այսօր

    «Սկրիպալի հարցը» չափազանց կասկածելի պատմութիւն մըն է… Անգլիան միշտ ծանօթ եղած է որպէս ամենալկտի դերակատարը, այսպիսի նիւթերու մէջ…

    իսկ գոնէ յիշենք որ այդ «զարգացած եւ առաջադէմ» երկիրներէն շատեր նաեւ մասսայական-քանդումի-զէնքեր հնարած էին Իրաքի մէջ, եւ այդ հիման վրայ՝ այդ երկիրը բառացիօրէն քանդեցին, մնացեալ ամբողջ տարածքաշրջանն ալ արիւնահեղ քաոսի վերածեցին… նշենք գոնէ սա, որպէս նուազագոյն օրինակ թէ ինչ աստիճանի է այդ երկիրներու բարոյական ըմբռնողութիւնը, մարդկային մակարդակը, այսպիսի նիւթերու մէջ

    կեցցէ Հայաստանի յայտնած քաջ, խիզախ եւ սկզբունքային դիրքը, այս պարագային եւս

    ի տարբերութիւն երկրի բնակիչներէն ոմանց, Հայոց Պետութիւնը ստորակայութեան բարդոյթ չունի, եւ դա փաստում է ահա այս առիթով եւս

  3. Հ.Շ. says:

    իսկ «Ուքրայինայի հարցի» հետ զանազանութեան մասին, մէկ կէտ միայն, աւելին հարկաւոր չէ՝ ո՞նց ենք պատկերացնում որ Հայաստանը կարող է դէմ լինել Խրիմի վերաբերեալ Ռուսաստանի դիրքորոշման, երբ որ մենք ունենք Արցախի հարցը… (խօսքս այստեղ անշուշտ քաղաքա-զինուորական դաշինքի հետ կապ չունի, այլ հողային արդարացի պահանջատիրութեան տարրական հիմունքներուն)

    սակայն հասկանում եմ, այդպիսի «զանազանութիւններ» պարտադիր են, որպէսզի Հայաստանում Եւրոպական Միութեան դրօշակով փողոց իջնողները չզայրանան…

    • Հ.Շ. says:

      Just in case եթէ մէկը կայ որ չի տեսնում սերտ կապը, կատարեալ նոյնութիւնը՝

      Խրիմի ալ Արցախի ալ պարագային՝ սովետական իշխանութիւնները տարածքաշրջանը արուեստականօրէն շնորհած էին մի Հանրապետութեան, ի հեճուկս այն միւս Հանրապետութեան որ հարազատ տէրն էր այդ տարածքաշրջանին, բոլոր տեսակէտներէ, եւ որ վերջում, գերիշխան դառնալով, վերատիրացաւ անոր, հանրաքուէյով, ապա զէնքի ուժով:

      CQFD

      Ռուսաստանի սխալը եղաւ երկար սպասել, վերատիրանալէ առաջ իր ազգային-պատմական-պապենական հողաշերտին: Սխալ հաշիւը այն էր թէ՝ նա կարծեց որ խելացի անձերը կը տիրապետեն, Ուքրայինայի մէջ, չեն խաբուիր կամ չեն ծախուիր, հետեւաբար կարիքը չկար Խրիմի պաշտօնական ազատագրումին եւ վերակցման Մայր Հայրենիքին:

      Մեր պարագային, արագ շարժեցանք, հետեւաբար ամէն դէպքում այդ երկրորդ մտահոգութիւնը… այժմ երկրորդական է: Թէեւ դեռ կայ պաշտօնական վերամիացման հարցը…

  4. Լավատես says:

    Այն ցանկությունները, որոնք հայտնվում են մեր գիտակցություններում, դրանք ինչ որ չբավարարված բնազդների՝ ասենք սովածության կամ իշխանափոխության 🙂 դրսեւորումներ են, ոչ թե քմահաճույքներ են, իսկ այդ բնազդները մենք չենք հնարել, դրանք աստծո հնարածներն են բնության համար, մենք էլ բնության մի մասն ենք: Մենք բնության հետ միասին աստծո կամակատարներն ենք, աստծո եւ ոչ թե ինչ որ անկապ համաշխարհային իշխանիկների կամակատարները: Բայց հաճախ աստծո խոսքը հասնելով մեր գիտակցությանը, այն դաժանորեն ջախջախվում է ՝հավես չունեմ՝ կամ ՝հո խելառ չեմ՝ կամ ՝անիմաստ է՝ ու նման մեղքերով, դրա համար, եթե ուզում ես աստծո հրաշքներից օգտվես, հաճույքով նրան նվիրաբերի կամ զոհաբերի քո մեղքերը՝ հենց հայտնվում է ՝հավես չունեմ՝ գաղափարը, նույն վայրկյանին արա այն, ինչի հավեսը չունես անելու ու սպասի աստծո մնացած խոսքերին, հենց աստված տեսնի, որ դու չես անգյալանում, ինքը քեզ լիքը լավ գաղափարներ կտա, դու մենակ իրագործի դրանք ու ինքդ էլ չես զարմանա, բայց հաճելի կլինի, երբ քո ցանկությունները կիրականան ու կհարյուրապատկվեն:

  5. Ruben says:

    Սկզբունք պաշտպանելու համար անհրաժեշտ է սեփական սկզբունք ունենալ, հետո նոր այն պաշտպանել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30