Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Աթոյանց. «Կինոն գեղանկար է` էկրանը կտավն է, իսկ օպերատորը նկարում է նկարչի նման»

Ապրիլ 06,2018 12:30

Հենց նրա` այդ հանճարեղ մարդու տեսախցիկին են պատկանում «Խոշոր շահում», «Քաոս», «Մորգանի խնամին», «Հեղնար Աղբյուրը» եւ ավելի քան 30 ֆիլմերի ստեղծումը: Դնելով սիրտը, հոգին, տաղանդը` նա կարողացավ նկարել այնպիսի ֆիլմեր, որոնք մնացել ու կմնան մեր ու մեր սերունդների հիշողության մեջ հավերժ…

Երեկ Երեւանի Խաչատուր Աբովյանի Պետական Մանկավարժական համալսարանի աստիճաններով, դժվար, բայց հպարտ եւ հաստատուն քայլերով ներս մտավ Վարպետը: Այնքան գեղեցիկ եւ հարուստ էր նրա խոսքը, այնքան հարստության կար այդ պատմությունների մեջ, որ կարծես մի ամբողջ աշխարհ բեմից ուսանողներին էր փոխանցում իր փորձը: Անմիջական եւ մտերմիկ շփման մեջ էին Աթոյանցը եւ ուսանողները:Վարպետը մեծ սիրով եւ հիացմունքով պատասխանեց ուսանողների տված հարցերին: Ուսանողներից մեկը հարցրեց, թե ում հետ է կապված Վարպետի ամենալավ հիշողությունները:

Վարպետի պատասխանը կանխատեսելի էր.
-Ես աշխատել եմ շատ դերասանների եւ ռեժիսորների հետ, բայց ամենահեշտը եւ հաճելին Ֆրունզիկի հետ աշխատելն էր: Նույնիսկ ֆիլմ ունեմ նրան նվիրված: Նա լավ մարդ էր, լավ ընկեր եւ հրաշալի դերասան:

Հանդիպման ընթացքում Աթոյանցը պատմեց իր կյանքից, հիշողություններից, գործունեությունից:Վերջում Աթոյանցին տրվեց հանդիսատեսին ամենահուզող հարցը: Թե արդյոք, ինչ քայլեր պետք է անել, հայ կինոն վերածնելու եւ վերակենդանացնելու համար:
-Գիտեք, որն է մեր խնդիրը, որ մեր օպերատորները, ռեժիսորները, դերասանները, ոչ թե նայում են որակին, այլ ֆինանսին: Դուրս եմ գալիս տեսնելու, թե ինչպես են նկարում ֆիլմերը այսօր, եւ տեսնում եմ, որ օպերատորների մեծ մասը չունի հանրային ճանաչում, չնայած նրան, որ տաղանդավոր երիտասարդներ են:

Վարպետաց դասը վարեց դասախոս Սերգո Երիցյանը:Ընթացքում ցուցադրվեցին Աթոյանցի «Հեղնար Աղբյուրը», «Փիղն ու Զինվորը», «Ուրախ- տխուր մարդը», «Ավդոյի Մեքենան» ֆիլմերից եւ նկարահանման հրապարակից հատվածներ:
Ցերեկույթի ավարտին Ս.Երիցյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ.Միրզախանյանի կողմից Վարպետին հանձնեց Արամ Հակոբյանի «Հայազգի ծովանկարիչներ» գիրքը եւ Շմավոն Շմավոնյանի կողմից իր հեղինակային «Արարատ» ալբոմը:

ԳՐԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«Առավոտ»

05.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30