Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեղվում եմ, երբ ասում են սա երկիր չի ու շարունակում, թե հազար տարվա մշակույթ ունենք». Էդգար Կոստանդյան

Ապրիլ 05,2018 22:15

Երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» գրքի շնորհանդեսի ժամանակ այսօր հեղինակին հարց ուղղվեց՝ սիրո՞ւմ է այս երկիրը եւ երբեւէ կհեռանա՞ այս երկրից: «Չեմ սիրում, բայց երբեք չեմ գնա», – հակադարձեց նա:

Aravot.am-ը խնդրեց բացել փակագծերը եւ ի՞նչ է իր համար «Սովորական երկիր» ասածը: «Անկեղծ եմ ասում՝ երբեք ձեր տված երկրորդ հարցին պատասխանել չեմ կարողացել: Գուցե՝ սովորական այն իմաստով, որ ամեն մի երկիր էլ սովորական է ու ոչ մեկը մյուսից լավը չի: Ես նեղվում եմ, երբ ասում են սա երկիր չի: Նեղվում եմ, որ դրանից հետո ասում են՝ մենք հազարամյակների մշակույթ ունենք: Մենք ոչ մեկից ոչ լավն ենք, ոչ վատը: Սովորական երկիր ենք մեր խնդիրներով՝ ինչպես բոլոր երկրները: Ինչ վերաբերում է շնորհանդեսի ժամանակ ինձ ուղղված հարցին, ինչ կատարվում է երկրում, ոչ մի նորմալ մարդ չի կարող սիրել: Բայց գնալն էլ հարցի լուծում չի: Պետք է այնպես անենք, որ վաղն այս երկիրը սիրենք: Ամեն մարդ իր գործի մեջ, եթե իրեն ճիշտ պահի, շատ կարճ ժամանակում կսկսենք երկիրը սիրել: Հարցը միայն մնալն ու երկրին ծառայելը չի՝ նաեւ երկիրը սիրելն է», – ասաց Էդգարը եւ շարունակեց.

«Կաշառք չպետք է վերցնել, հինգ հազար դրամով ընտրության չպետք է գնալ, փողոցը պետք է թույլատրված տեղերով անցնել, հասարակական տրանսպորտում տեղը զիջել ծերերին: Թեեւ այնքան ռոմանտիկ չեմ, որ վերջին երկուսի պարագայում, կամ ծխախոտը գետնին չգցելով էս երկիրը երկիր կդառնա: Երկիրը անհրաժեշտ է գլոբալ փոխել»:

Որպես գրող Էդգար Կոստանդյանը հայտնի է դարձել «Որբանոց» վեպի հրատարակումից հետո, որը կարճ ժամանակում աղմուկ բարձրացրեց (ոչ միայն դրական առումով: Ա. Հ.) իր կոշտ գրչի պատճառով ու դարձավ բեսթսելեր: Նա արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ «Եվրոփեն», «Ինտերրայթ»: Նրա պիեսները բեմադրվել են հայկական եւ արտասահմանյան բեմերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Կարդացել ենք: Առանձնապես ինչ-որ նոր բան չկար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30