Ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել):
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
ԱԻՆ