«Ազատություն». Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Օսմանգազի» համալսարանում այսօր արձակված կրակոցներից 4 մարդ է սպանվել: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ հրազենից կրակ է բացել համալսարանում ուսումնասիրություններ կատարող աշխատակիցներից մեկը: Նա գնդակահարել է դեկանի տեղակալին, ֆակուլտետի քարտուղարին և երկու դասախոսի: Dogan գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը ձերբակալել նրան: Հարձակվողի գործողության շարժառիթները պարզ չեն: