Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ազգային, պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:
Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրված հարուստ փաստավավերագրական նյութերին՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ժամանակակիցների հուշեր, ինչպես նաեւ թանգարանի ֆոնդում պահվող Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվին:
Թանգարանում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի հետ:
Նորընտիր նախագահը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: