Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում եւ Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին եւ անելիքներին:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ