Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները փորձում են վիճակն ավելի ծանրացնել եւ ասել, թե իբր սարիթաղցիներն ուզել են ՊՊԾ գունդ գնալ». պաշտպան

Ապրիլ 05,2018 17:44

«Քրեական գործի նյութերում չկան տվյալներ այն մասին, որ սարիթաղցիները եղել են ալկոհոլի ազդեցության տակ,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վկա-ոստիկանների ցուցմունքներն այն մասին, որ 2016թ.-ին սարիթաղցիների եւ ոստիկանների բախման ժամանակ բնակիչները եղել են խմած, ասաց բնակիչների շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Հիշեցնենք՝ հերթական նման ցուցմունքն այսօր դատարանում տվեց մեկ այլ ոստիկան:

Ինչ վերաբերում է նրա պնդմանը, թե սարիթաղցիները ցանկացել են գնալ-միանալ ՊՊԾ գունդը գրավածներին, փաստաբանը վստահեցնում է. «Որեւէ մեկը գնդին մոտենալու հարց չի բարձրացրել: Հարցերը միայն կենցաղային խնդիրներին են վերաբերել: Ուղղակի ոստիկանները, չգիտես ինչու, փորձում են վիճակն ավելի ծանրացնել եւ իրենց խոսքում ՊՊԾ գունդը հիշատակել: Հարցաքննված վկաների 90 տոկոսը հավաստել է, որ գնդի մասին խոսք չի եղել: Անգամ ոստիկան Արմեն Գալստյանը, որը տուժող է, ասել է, որ սարիթաղցիները ՊՊԾ գնդի անուն չեն տվել»:

Պաշտպանը հավելեց՝ հատկանշական է, որ միջադեպի մասնակից ոստիկաններից ոչ-ոք դատարանում սարիթաղցիներին դեմքով չի մտաբերում, չի ճանաչում: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել: Այս գործով ձերբակալված է մեկ տասնյակ քաղաքացի. մեղադրվում են ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30