Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 125 հեռախոսազանգ։
Հեռախոսազանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի, գազի հաշվիչների տեղադրմանը, գազիֆիկացմանը, էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցիչների անճշտությանը, էլեկտրամատակարարման անջատումներին, ջրամատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, շահագործման և հարկային արտոնությունների օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև արևային կայանների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Ստացվել են նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ հարցեր։ Հնչեցված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։
«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 22 դիմում և 8 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին