Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները չեն կարող ասել՝ ինչու են սկսել զբոսաշրջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել

Ապրիլ 05,2018 15:42

Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սեռական բռնություններն ավելացել են: Այսօր այսպիսի ցուցանիշ հրապարակեց քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության, ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը: Իրավապահ մարմինները դեռ բացատրություն չունեն, թե ինչու են մեզ մոտ սկսել զբոսաշրջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարել, սակայն պարոն Թումասյանը, պատասխանելով Aravot.am-ի այդ հարցին, ասաց, որ շատ դեպքերում բռնարարը տուժողին ընտրում է պատահականության սկզբունքով կամ ընտրում է զուտ՝ թույլ, նվազ լինելու հանգամանքով՝ ենթադրելով, որ նա այդ պարագայում չի կարողանա դիմադրություն ցույց տալ, մտածում է՝ օտարերկրացի է, լեզու չգիտի, ոչ ոքի չի ճանաչում, չի կարող որեւէ մեկին դիմել. «Դրա համար տարեցները, երեխաները զբոսաշրջիկները կարող են հանդիսանալ թույլ օղակ: Նախկինում չենք ունեցել դեպքեր երբ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ են կատարվում ոտնձգություններ, բայց անցյալ տարի ՌԴ քաղաքացու, Չինաստանի քաղաքացիների նկատմամբ դա կատարվել է»:

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում Դավիթ Թումասյանն ասաց, որ նվազել են երեխաների դեմ կատարված սեռական հանցագործությունները: Եթե 2015-ին 84 քրեական գործ է եղել է, ապա 2016 թվականին կտրուկ աճել է՝ դառնալով 110 քրգործ, սակայն 2017-ին դեպքերը նվազել են՝ դառնալով 101: Ըստ պարոն Թումասյանի, ոչ թե ավելացել են բռնության դեպքերը, այլ դիմելիությունն է բարձրացել:

Սեռական բռնությունից տուժած երեխաների թիվը 2015 թվականին եղել է 76, 2016-ին 115, 2017 թվականին՝ 103: Տարածաշրջանի երկրների համեմատությամբ մեր երկրում ցուցանիշը, ինչպես պարոն Թումասյանն ասաց, ցածր է: Aravot.am-ի հարցին, թե ընտանեկան բռնության դեմ օրենքի բացակայությունը որքանով է նպաստել, որպեսզի բռնությունների թիվը չնվազի, պարոն Թումասյանը պատասխանեց, որ օրենքը դեռ մի քանի ամիս է ինչ ընդունվել է եւ այս կարճ ժամանակահատվածում չէին կարող վերլուծություն անել, թե օրենքի առկայությունը որքանով է ազդել. «Եթե վաղ հայտնաբերում են արդեն ընտանիքում վիճաբանությունը կոնֆլիկտները եւ սկսում են աշխատանք իրականացնել, տրամաբանությունը հուշում է, որ դա պարտադիր կհանգեցնի ծանր հանցագործությունների նվազման, վաղ փուլում դրանք կկանխվեն»:

Պարոն Թումասյանը նաեւ ասաց, թե օրինակ՝ մարզերում երեխաները ավելի շատ ինչ պատճառներով են սեռական բռնության ենթարկվում. «Ծնողները երեխաներին թողնում են հարեւանի տանը եւ գալիս են Երեւան առեւտուր անելու եւ հարեւանն օգտվելով այդ հանգամանքից իրականացնում է բռնություն»:

Ըստ նրա, այսօր տարածված է նաեւ վիրտուալ բռնությունը. «Համացանցի միջոցով ծանոթանում են երեխաների հետ, նրանց առաջարկում են լուսանկարներ անել ու ուղարկել, նրանց հետ խոսում սեռական, գռեհիկ թեմաների մասին՝ դրանով իսկ կատարելով հանցագործություն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30