Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. Լեոնիդ Ազգալդյանն ազգային հերոսի կոչում չունի

Ապրիլ 05,2018 14:35

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբ պաշտոնանկ արեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին, ասաց` չի համապատասխանում իր պաշտոնին, բայց վերջերս նշանակվեց ՀԱՊԿ-ում Խաչատուրովի օգնական. ինչպե՞ս եք դրան վերաբերվում`հարցն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներից մեկը տվեց ՀՀ ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանին: Վերջինս պատասխանեց` որպես գլխավոր շտաբի պետի տեղակալ, գուցե ուներ թերություններ, բայց ՀԱՊԿ-ում Խաչատուրովը տեսել է, որ կարող է` կանչել է. «Ես այստեղ ասեմ`չի՞ կարող: Անիմաստ կլինի: Ես ոչ մասնագետ եմ»:

Հարց հնչեց նաեւ`ինչո՞ւ ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցին երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը խոսք չասաց: «Ժամանակին հայրական հոգատարությամբ է խոսել, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է ուղերձ անենք: Ի՞նչ ենք դրանով ուզում ասել: Դա ցուցափեղկային ինչ-որ բան կլիներ, որից մեր հոգեկերտվածքը չէր շահելու: Ավելորդ անգամ ասելը`արժեզրկման նման բա կլինի: Այլ հարց, եթե այդ ընտանիքները խնդիրներ ունեն, իշխանությունները պիտի լուծեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Լրագրողը հիշեցրեց`Արմենակ Ուրֆանյանի մայրը դժգոհ էր, իր որդուն ազգային հերոսի կոչում չեն տալիս:

«Նուրբ հարց եք տալիս»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: «Ուզում եմ հարգեմ, գրկեմ տիկնոջն իբրեւ իմ աղջիկ, իմ հարս, իր հետ արցունք թափել, բայց հերոսի կոչում պիտի տան, թե՞ այլ պարգեւ, ես չեմ կարող ասել: Մանավանդ, որ պետության կողմից բարձր պարգեւ ստացել է: Նրանք բոլորն էլ հերոս են, գնահատման չափորոշիչներ կան, յուրաքանչյուրի արածը`լինելով հերոսություն, գնահատման տարբեր չափեր ունի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը` հավելելով, որ Լեոնիդ Ազգալդյանն այն եզակիներից է, որ ոչ միայն բանակաշինության, այլ նաեւ հոգեկերտվածքի ձեւավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել, նա էր որ ասաց`«սա Հայաստանն է եւ վերջ». Լեոնիդ Ազգալդյանն ազգային հերոսի կոչում չունի:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին` Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի` իշխանությունների դեմ տարվող պայքարին էլ ասաց, որ իր կարծիքով դրանք համաժողովրդական աջակցություն չեն ստանա, քանի որ գաղափարների դաշտը չկա, որպեսզի կրիտիկական մասսա հավաքեն: Ասում է`դրանք ինչ-ինչ ուժերի դրդմամբ են: «5-8 տարի հետո Հայաստանը դառնալու է հայ ժողովրդի հայրենիքը, այլընտրանք չունենք, այդ ճանապարհով պիտի գնանք»,- վստահ է ՀՀԿ-ական գործիչը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30