Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Մենք բոլոր այն ուսանողների կողքին ենք, ովքեր ուզում են սովորել»

Ապրիլ 05,2018 14:31

Ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր է հանձնել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսերի ուսանողներին։ Փոխհատուցվել է անապահով ընտանիքների այն ուսանողների ուսման վարձը, ովքեր այս կամ այն պատճառով չեն դիմել պետության կողմից իրականացվող ծրագրերին և չեն ստացել ուսման վարձի փոխհատուցում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս ծրագիրը կյանքի է կոչել ՀՀ կառավարության հետ համատեղ։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ մի քանի տարի իրականացվող այս ծրագիրն ապացուցել է իր կարևորությունն ու օգտակարությունը. «Մենք բոլոր այն ուսանողների կողքին ենք, ովքեր ուզում են սովորել։ Պետությունը մի շարք ծրագրեր է իրականացնում այն ուսանողների համար, որոնք սցիալական խնդիրների պատճառով ուսման վարձի հետ կապված որոշակի դժվարություններ են ունենում։ Կառավարությունը կրթության և գիտության նախարարության միջոցով մոտ 2000 ուսանողի ուսման վարձ փոխհատուցել է, այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում կատարում է այն ուսանողների համար, որոնք չեն հասցրել դիմել այդ ծրագրերին»։

Կարեն Ավագյանը շեշտեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 7 տարիների ընթացքում ավելի քան 5000 ուսանողի աջակցել է ուսման վարձերի հետ կապված։ Միայն այս տարի հիմնադրամի կողմից փոխհատուցում ստացել է ավելի քան 1000 ուսանող՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած, երկու կամ ավելի երեխա ունեցող։

Պարոն Ավագյանը խնդրեց, որպեսզի ներկաները իրենց շրջապատում տարածեն Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերի մասին ինֆորմացիան, հետևողական լինեն հիմնադրամի հայտարարություններին և մասնակցել իրականացվող միջոցառումներին։ «Մենք ուսանողական, կրթական, սոցիալական ծրագրերը սիրով ենք անում՝ հավատալով, որ դուք ապագայում դառնալու եք բարձրակարգ մասնագետներ և հիշելու եք, որ պետությունը ինչ-որ մի ժամանակ ձեր կողքին եղել է»,- ասաց պարոն Ավագյանը։

Ամալյա Ավդալյանը Թալինից է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Ասում է, որ Երևանում սովորելիս բավականին շատ ծախսեր է կատարում, և ուսման վարձի փոխհատուցումը մեծ աջակցություն է իրեն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30