ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել Բագրատաշենի մաքսակետի տեսուչների կողմից կաշառք վերցնելու, դրա դիմաց քաղաքացիների կողմից ՀՀ ապօրինի ապրանքներ ներկրելը թույլատրելու վերաբերյալ քննվող քրեական գործի ընթացքի մասին:
Մեր տեղեկություններով`նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 3 բնակիչ: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հաստատեց 3 համագյուղացիների ձերբակալության լուրը, սակայն ասաց, որ նրանց անունները իրեն հայտնի չեն, ինքն այժմ իր աշխատավայրում չի գտնվում: Նա հայտնեց, որ նախկինում նույն գործի շրջանակներում կալանավորվել են Բագրատաշենի բնակիչներ, մաքսակետի տեսուչ Արթուր Մարգարյանը եւ Արմեն Մադոյանը:
Բագրատաշեն գյուղից բնակիչներից ստացված տեղեկություններով`Բագրատաշենի 3 բնակիչների ձերբակալությունը կատարվել է նրանց հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում:
Տեղեկություններ կան,որ Բագրատաշենի բնակիչները դժկամությամբ են ցուցմունք տալիս Բագրատաշենի մաքսակետի կալանավորված տեսուչների դեմ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ