Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ. 3 անձ ձերբակալվել է

Ապրիլ 05,2018 13:56

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սեբաստիա փողոցում բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք  հանգամանքներ. 3 անձ ձերբակալվել է:

2018թ. ապրիլի 1-ին՝ ժամը 07:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «գլխի վնասվածքով» բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի՝ ծնված 1976թ.։ Պարզվել է, որ տուժողը Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանի աշխատակից է, ով մարմնական վնասվածքն ստացել է կատարված ավազակային հարձակման ժամանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, տղամարդը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 06:09-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող  բենզալցակայանում  հարձակվել են նույն բենզալցակայանի աշխատակցի վրա, որպես զենք օգտագործվող առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, ապա հափշտակել նրա մոտ, ինչպես նաև բենզալցակայանի սենյակում առկա կանխիկ գումարը և այլ ապրանքներ ու դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, ձեռնոցներ, մետաղյա ձող, առգրավվել դեպքի վայրում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ ավազակային հարձակմանը մասնակցություն է ունեցել երեք անձ, պարզվել նրանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել են և ձերբակալվել։ Երեք կասկածյալներն էլ Երևանի բնակիչներ են, նրանցից 2-ը՝ ծնված 1997թ., 1-ը՝ 1992թ.։ Վերջիններս հարցաքննվել են ու ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել են խուզարկություններ, նշանակվել դատաբժշկական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30