ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:
Ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգի ընթացքում կհնչեն Պերգոլեզիի, Զելենկայի և Հենդելի ստեղծագործությունները՝ Լուսինե Մարկոսյանի (սոպրանո), Գալինա Ցոլակյանի (սոպրանո) և Աննա Բակունցի (երգեհոն) մենակատարմամբ:
ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ նվիրում են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:
ՀՀ մշակույթի նախարարություն