«Նարեկացի» արվեստի միությունում «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ Արմեն Հյուսնունցի հետ:
Միջոցառումը կրում էր «Ջազում միայն երեխաներն են» խորագիրը, որի ընթացքում Արմեն Հյուսնունցը ներկայացրեց Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջազային նվագախմբին՝ առիթ ընձեռելով ներկաներին վայելելու իր ղեկավարած նվագախմբի գեղեցիկ կատարումները:
Յուրաքանչյուր կատարման ավարտից հետո Արմեն Հյուսնունցը խոսեց ջազի, փողային գործիքների, ջազ երաժիշտների ստեղծագործական ուղու, երաժշտական գործունեության և ջազում ամենակարևորի՝ իմպրովիզացիայի մասին:
– Ջազ երաժշտի համար կարևոր է ջազային մտածելակերպ ունենալը: Իմպրովիզացիան ամենակարևորն է այս ոճում, որը երաժշտին տալիս է մաքսիմալ անկեղծ և ազատ լինելու հնարավորություն, – իր խոսքում ընդգծեց Արմեն Հյուսնունցը:
«Նարեկացի» արվեստի միություն