Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք չպետք է անենք քայլեր, որոնք կասեցնում են քաղաքացական հասարակության զարգացումը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ապրիլ 05,2018 12:26

Պետության վերնախավի հիմնական առաքելություններից մեկը հասարակության ձևավորումն է։ Մեր անկախ պետականության բոլոր փուլերում այս խնդիրը, մեծ հաշվով, ձախողվել է։ Հետխորհրդային հայ ժողովրդից չձևավորվեց անկախ Հայաստանի հասարակություն։ Սրա դրսևորումներին մենք ականատես ենք լինում ամեն օր, ամեն քայլի՝ կենցաղից մինչև արտագաղթ։ Սա մեր ամենասուր մարտահրավերներից մեկն է։

Հասարակությանը պետք է կրթել, այն պետք է զարգանա, դառնա 21-դարի հասարակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել պետության անվտանգությունն ու առաջընթացը։ Մենք պետք է գիտակցենք, ձևակերպենք ու լուծենք այս խնդիրը։

Մենք չպետք է անենք քայլեր, որոնք կասեցնում են քաղաքացական հասարակության զարգացումը։ Իսկ այդպիսիք ժամանակի ընթացքում արվել են։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է փորձագիտական հարցման արդյունքում կազմված ցանկը՝ անկախության շրջանում քաղաքացիական հասարակության կայացմանը խոչընդոտած առանցքային քայլերի։ Սա նաև կարևոր է հետագա զարգացման սցենարները ճիշտ կազմելու համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30