Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրենասիրությունը ոչ պետք է մասնագիտություն լինի, ոչ էլ փաստաթղթի վերնագիր. «168 ժամ»

Ապրիլ 05,2018 12:21

Հայաստանը պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է։ Դա նշանակում է, որ Հայաստանում ռազմական կրթությունը և ռազմական գործի կազմակերպումը կարևոր են։ Դա նաև նշանակում է, որ այս ոլորտում տեղի ունեցող յուրաքանչյուր քայլ պետք է կշռադատված լինի։ Այս տեսանկյունից դիտարկենք ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը։

Նման փաստաթղթեր ներկայացնելիս՝ պետք է մարդկանց ու հասարակության հետ աշխատել, հետազոտություններ անցկացնել։ Օրինակ՝ կարելի է փաստաթուղթը հրապարակելուց առաջ հայտնել նման նախաձեռնության մասին, կենդանի շփման միջոցով ներկայացնել դրա նպատակները, ասել, որ պատրաստ են լսել ու հաշվի առնել դիտողությունները։ Հասկանալի է, որ տեխնոլոգիաների զարգացումն ընդլայնում է հանրությանը նոր փաստաթուղթ ներկայացնելու եղանակները (օրինակ՝ օնլայն հարթակներ), բայց հաղորդակցման հին ձևերը չպետք է մոռացվեն։

Նախագծի հետ  կապված  առաջին  հարցը հետևյալն է։ Արդյո՞ք մեզ անհրաժեշտ է նման անվանումով փաստաթուղթ։ Կարծում եմ՝ անհրաժեշտ չէ, քանի որ հայրենասիրության մասին իրավական փաստաթուղթ ունենալը ճիշտ չէ։ Հայրենասիրությունը ոչ պետք է մասնագիտություն լինի, ոչ էլ փաստաթղթի վերնագիր։ Հայրենասիրությունը բարձր գաղափար է, որը չի կարելի տրոհել մասերի (ռազմահայրենասիրություն, գիտահայրենասիրություն, սպորտահայրենասիրություն)։

Ո՞վ է ռազմահայրենասերը։ Եթե մարդը լավ մարզիկ է, բայց բանակում չի ծառայել, նա ռազմահայրենասե՞ր է, թե՞ ոչ։ Եթե ռազմահայրենասեր չէ, կարելի՞ է նրան համարել հայրենասեր։ Կամ, եթե մարդը մասնակցել է ռազմական գործողությունների, բայց հետագայում իր հարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել, նա ռազմահայրենասե՞ր է, թե՞ ոչ։

Հայրենասիրությունը չես կարող կոդավորել տեքստում և փոխանցել դպրոցներին՝ կիրառման նպատակով։ Հայրենասիրության տարածման լավագույն միջոցն օրինակն է։ Մեզ օրինակներ են պետք, ոչ թե՝ ռազմավարություններ։ Ժամանակակից մանկավարժության կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ այսօրվա երիտասարդներին չես կարող քարոզներով ու խոսքերով դաստիարակել։ Պետք է օրինակներ ցույց տաս ու համոզես։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30