Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ ոք իրենց չէր խոչընդոտի, եթե զինված խումբ կազմեին ու գնային «ռազմավարական բարձունքն» ազատագրելու: Բայց չէ, իրենք զինված խումբ կազմեցին ու գրոհեցին ՊՊԾ գունդը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 05,2018 12:17

Նախանցյալ տարի ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված, երեք ոստիկանի սպանության պատճառ դարձած զինված խմբի՝ ընդհանուրից անջատված գործերից մեկով երեկ դատական նիստ կար:

Պատկերն, ընդհանուր առմամբ, նույնն է՝ զինված խմբի անդամները ձգտում են հնարավորինս հեռանալ առաջադրված մեղադրանքներից կամ քննությամբ ներկայացված ապացույցներից: Փոխարենը, զանազան հայտարարություններ ու վիրավորական արտահայտություններ են հնչեցնում երկրի ղեկավարության, իշխանությունների, այդ էլ որ չլինի՝ մեղադրողների կամ դատարանի հասցեին, ինչին հաջորդում են դատարանի անխուսափելի սանկցիաները:

Զինված խմբի գործողությունների հետեւանքով, ինչպես հայտնի է գործի նյութերից, երեք հայ ոստիկան է սպանվել: Բայց զինված խմբի անդամներից շատերը դատարանում այնպիսի վարք են դրսեւորում, ասես կա՛մ ոչ մի նման բան չի եղել, կա՛մ իրենք դրա հետ կապ չունեն:

Իսկ երեկ ամբողջ զինված խմբի կամ ինչպես իրենք են նշում՝ խմբավորման անունից հայտարարություն տարածվեց՝ անվանապես ուղղված Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի դեմ: Ակնհայտ է, որ Ժիրայր Սեֆիլյանի վերջին տարիների զինակից Վարուժան Ավետիսյանի ղեկավարած զինված խումբը փորձում է ինչ-որ դերակատարում ունենալ երկրում հավելյալ լարվածություն ստեղծելու՝ իրենց «գաղափարական աջակիցների» նապոլեոնական ծրագրերում:

Իսկ, մյուս կողմից, նման հայտարարություններն ու անպատասխանատու կոչերը նաեւ իրենց ներկայացված կոնկրետ մեղադրանքներից ուշադրություն շեղելու լրացուցիչ միջոց են:

Ինչո՞ւ են այս անգամ հիշել գլխավոր շտաբի պետին: Իրենց անունից տարածած հայտարարության համաձայն, որովհետեւ նա հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի վերահսկողությանն անցած, այսպես կոչված, «Լելեթեփե» բարձունքը ռազմավարական նշանակություն չունի: Վերջ, այդքանը բավական էր, որպես պատրվակ, որ զինված խմբի անունից տարածված հայտարարության մեջ ինչ ասես՝ ասվի Մովսես Հակոբյանի հասցեին:

Առհասարակ այս բարձունքի հարցը վերջին երկու տարվա ընթացքում, առավել եւս այս օրերին, չափից շատ է ծեծվում: Հասկանալի է, որ դա զուտ քարոզչական, հակաքարոզչական նպատակներով է արվում: Ի վերջո, երեւի ոչ ոք իրենց չէր խոչընդոտի, եթե զինված խումբ կազմեին ու գնային «ռազմավարական բարձունքն» ազատագրելու: Բայց չէ, իրենք զինված խումբ կազմեցին ու լուսադեմին մայրաքաղաքի կենտրոնում գրոհեցին ոստիկանության ՊՊԾ գունդը՝ երեք հայ մարդու սպանության պատճառ դառնալով:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30