Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նադեին Ռաևսկի. չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից. «168 ժամ»

Ապրիլ 05,2018 12:06

«168 ժամի» հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին ասաց, որ կարևոր է, որ համագործակցությունը սիրիական հակամարտության գոտում կայունություն հաստատելու համար շարունակվում է, չնայած հակասություններին։ Ըստ նրա, նախագահները պետք է հասնեն նրան, որ Սիրիայում իրավիճակը մեղմվի, և պատերազմական գործողություններին վերջ դրվեն։ «Բանակցությունների բոլոր մանրամասները չեն հրապարակվի, բայց այս հանդիպումների նպատակը դա է, նախագահները պետք է հաստատեն այն գոտիները, որտեղ արդեն իրավիճակը կայուն է, և հաստատեն նաև իրենց հանձնառությունը դեէսկալացված գոտիների, այդ թվում՝ Իդլիբի վերաբերյալ, քանի որ Իդլիբում սիրիական բանակը ՌԴ վերահսկողության տակ է, և բանակցությունների միջոցով Արևելյան Գուտայից ահաբեկիչները դուրս են բերվում, սա կարևոր հանգրվան է, Ռուսաստանի համար կարևոր է հենց այս պահին թուրքական հանձնառության հաստատումը։ Հաշվի առնելով սիրիական հակամարտության բարդությունը՝ կդժվարանամ կոնկրետ արդյունքներից խոսել, բայց հուսով եմ, որ բանակցությունները կտան արդյունք, և ռուսական դիրքորոշումն ընկալելի կլինի Թուրքիայի համար, քանի որ Ռուսաստանը ելնում է նաև փոքրամասնությունների իրավունքներից»,- նման տեսակետ հայտնեց Ռաևսկին։

Խոսելով ռուս-թուրքական համագործակցության մասին՝ ռուս թուրքագետն ասաց, որ իրականացվում են այն ծրագրերը, որոնք դադարեցվեցին ռուս-թուրքական անակնկալ հակամարտության պատճառով։ «Ավելի մեծ սերտություն ներկայումս չկա, վերսկսվել և իրականացվում են նախկին ծրագրերը և՛ գազատարը, և՛ ատոմակայանը համեմատաբար հին ծրագրեր են, որոնց արագ ընթացքով շահագրգռված են երկու երկրներն էլ, քանի որ դրանք շահավետ են լինելու»,- ասաց Ռաևսկին։

Հարցին, թե ռուս-թուրքական սերտացումն ինչպես կանդրադառնա Հայաստանի շահերի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա հաշվի առնելով Թուրքիայի բարձրացող «արժեքը» Ռուսաստանի համար ստեղծված դիվանագիտական ճգնաժամի պայմաններում, Նադեին Ռաևսկին ասաց, որ չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից։ Ավելին, նրա խոսքով՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն էլ ունեցել են բարդություններ։ «Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը։ Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- ասաց նա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30