Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ելք»-ի «կնքահայրը» կփորձի՞ Փաշինյանին ու Մարուքյանին դարձյալ բերել ընդհանուր սեղանի շուրջ. «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2018 11:57

«Ելք» դաշինքում այս օրերին խորացող հակասությունների եւ պառակտման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի հետ, որը մեկ տարի առաջ հաշտեցրել էր Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին՝ այդպես դառնալով «Ելք»-ի «կնքահայրը»։

– Եթե ընդդիմությունը միասնական չէ, անգամ դաշինքի ներսում տարբեր կարծիքներ են, հնարավո՞ր է հաջողության հասնել։

– Միգուցե պետք է ձեւավորել դաշտ, որտեղ պետք է նստել, քննարկել։ Պետք է երեկոներն իրար հետ խոսել, ոչ թե փակվել։ Դժվարանում եմ հիմա մարդկանց խորհուրդ տալ։

– Դուք փորձելո՞ւ եք Ն. Փաշինյանին եւ Է. Մարուքյանին, այսպես ասած, հաշտեցնել, բերել ընդհանուր սեղանի շուրջ։

– Գիտեք ինչ՝ մեկ անգամ հաջողվել է, դա տղաներն են արել։ Ես վստահ եմ՝ եթե վաղը նորից… հիմա Նիկոլը քայլելու մեջ է, ես ինձ իրավունք էլ չեմ տա խանգարել այդ պայքարի իր մոտեցմանը, չէ որ ինքը հավատով է դա անում։ Եթե նույնիսկ գաղափար էլ լինի, ավելի շուտ մեքենա կնստեմ ու կգնամ՝ իր կողքով քայլելով ասելու։ Եթե ցանկությունը ես զգամ՝ լինի նաեւ իրենց կողմից, կմոտենամ ասելու։ Իսկ արդյո՞ք դա այն է, ինչ իսկապես նպաստելու է… եթե կլսեն երբեւէ այս խոսքերը, կմտածեն, ես միայն ուրախ կլինեմ ջերմորեն ընդունելու՝ առանց քաղաքականության մասին խոսելու, ընդհանրապես, Հայաստանի մասին խոսելու։

Բայց այսօրվա դրությամբ այն, որ այսօր կվերցնեմ, կզանգեմ, ես ինքս էլ պետք է պատրաստ լինեմ դրան, որ հասկանամ՝ դա մի բանի կնպաստի՞, թե՞ ոչ։ Երկուսն էլ իմ տեղը գիտեն։ Ես շատ ուրախ կլինեմ, որ երկու ընկերներ կարողանան ինքնուրույն էլ գալ այն գիտակցությանը, որ հասկանան՝ համատեղ պայքարի մոտեցումները՝ տարբերվելով, զանազանվելով, ի վերջո, ի՞նչ որոշում է ընդունվելու հաջորդ օրը:

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30